Վլադիմիր Սպիվակովը Հայաստանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհահռչակ դիրիժոր, հայ ժողովրդի մեծ բարեկամ Վլադիմիր Սպիվակովը Հայաստանում է:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից «Արմենպրես» -ի թղթակիցը տեղեկացնում է, որ մաեստրոն ժամանել է մեր երկիր յուրահատուկ ձեռնարկով: Երևանում ապրիլի 14-16-ը կանցկացվի «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է» խորագրով փառատոն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որի շրջանակում կանցկացվի երեք համերգ՝ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ:

Նվագախումբը կղեկավարի Վլադիմիր Սպիվակովը: Լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես է մաեստրոն վերաբերվում Հայոց ցեղասպանության փաստին, Սպիվակովը նշեց. «Դե, եթե եկել եմ Հայաստան, ի՞նչ եք կարծում, ի՞նչ դիրքորոշում ունեմ»:

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե աշխարհը դեռևս ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Սպիվակովը նշեց, թե դա իրենց խնդիրն է: «Ամբողջ աշխարհը չէ, որ չի ընդունում: Հռոմի պապն ընդունեց: Ես կարծում եմ, որ շատ լուրջ պատմություն է, հեռուն տանող հետևանքներ կլինեն»,-նշեց նա:




Լրահոս