Լևոն Հայրապետյանի տնային կալանքը երկարացվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի Բասմանյան դատարանը երկուշաբթի օրը երկարացրել է «Բաշնեֆտի» գործով անցնող Լևոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին» դատարանի դալիճից:

«Դատարանը որոշում է կայացրել բավարարել հետաքննության միջնորդությունն ու երկարացնել Հայրապետյանի՝ տնային կալանքի տեսքով խափանման միջոցը»,- ասել է դատավոր Նատալիա Դուդարը:

Հետաքննության ընթացքում քննիչը հայտնել է, որ «Բաշնեֆտի» ընդհանուր գործի հետաքննությունը երկարացվել է մինչ հուլիսի 28-ը: Այդ ընթացքում նրա խոսքերով՝ նախատեսվում է առգրավել մի շարք փաստաթղթեր, ինչպես նաև մի շարք քննչական գործողություններ անցկացնել, սակայն թե կոնկրետ ինչ գործողություններ, գերատեսչության ներկայացուցիչը չի պարզաբանել:

Հայրապետյանի դատապաշտպանը մատնանշել է, որ վերջին 4 ամիսների ընթացքում Հայրապետյանի հետ ոչ մի քննչական գործողություններ չեն անցկացվում, հետևաբար նրան տնային կալանքի տակ պահելու կարիք չկա:

Այս կապակցությամբ պաշտպանությունը խնդրել է մեղադրյալին ազատ արձակել տնային կալանքից` օրինակ մեկ միլիոն ռուբլի գրավի դիմաց:




Լրահոս