Արբաթ գյուղում ամբողջությամբ այրվել է մեքենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր գիշեր, ժամը 03.21-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արբաթ գյուղի 3-րդ փողոցի թիվ 20 տանը:  Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տան բակում այրվում է ավտոմեքենա: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.50-ին, մարվել՝ 04.37-ին: ամբողջությամբ այրվել է Ս. Ադիբեկյանին պատկանող “Գազ-22” մակնիշի 27 ՏՍ 848 պետհամարանիշով ավտոմեքենան:




Լրահոս