«Նման ջարդերն անընդունելի են». ԵԽԽՎ նախագահը խուսափեց ցեղասպանություն բառից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ-ում ճեպազրույցով հանդես եկավ ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը: Նա  ներկայացրեց ԱԺ նախագահի և այլ պատգամավորների հետ հանդիպման մանրամասները:

Նա խոսեց ԼՂ հակամարտության, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ու Հայաստանում սպասվող սահմանադրական փոփոխությունների մասին:

Անն Բրասերը Հայոց ցեղասպանության մասին խոսելիս այն բնութագրեց իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել ունեցել 100 տարի առաջ: Նա հայտարարեց, որ նման ջարդերն անընդունելի են, պետք է անել ամեն ինչ, որ նման դեպքերը չկրկնվեն.«100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները շատ կարևոր են այդ անցյալը հիշելու տեսնակյունից, որ հիշենք ու տուրք մատուցենք այն նահատակների հիշատակին, ովքեր զոհվեցին հարյուր տարի առաջ, որ գալիք սերունդները չտեսնեն նման ջարդեր»:




Լրահոս