
Վարդան Օսկանյանի կողմից “փողերի լվացման” գործով որպես մեղադրյալ ընդգրկելու գլխավոր դատախազի միջնորդագրի մասին հարցը կբարձրացվի նաև ԵԽԽՎ–ում։ Այս մասին այսօր հայտարարել է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով ԵԽԽՎ է մեկնելու վաղը՝ հոկտեմբերի 2-ին:
Զոհրաբյանը հայտարարել է, որ գլխավոր դատախազի միջնորդությունը որևէ իրավական հինմավորում չունի: “Կոալիցիա չկազմելուց հետո և ընդհանրապես մեր կուսակցության վերջին համագումարից սկսած, որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ պարբերաբար նման գործընթացներ տեղի են ունենում, և ակնհայտ է, որ սա Օսկանյան անձի դեմ ուղղված չէ, այլ ուղղված է Օսկանյանի՝ որպես “Բարգավաճ Հայաստան” կուսակցության առանցքային դեմքերից մեկի։ Այս ամենն իր մեջ պարունակում է լուրջ քաղաքական կոմպոնենտ”,- ասել է նա:
“Պահանջում ենք դադարեցնել Վարդան Օսկանյանի քաղաքական հետապնդումը” քաղաքացիական նախաձեռնություն