
Իտալական «Լացիո»-ի կիսապաշտպան Ֆելիպե Անդերսոնը հետաքրքրել է Մյունխենի «Բավարիա»-ին: Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ 21-ամյա բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է նաև «Վոլֆսբուրգ»-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը բանակցություններ է վարում Անդերսոնի գործակալի հետ: Իտալիայի ընթացիկ առաջնությունում Անդերսոնը մասնակցել է 24 հանդիպման, դարձել 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: