ոչ թե փոթորիկ մեկ բաժակ ջրում, այլ փոթորիկ մատնոցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Բարգավաճ Հայաստան” խմբակցության անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը իր հանդեպ հարուցված քրեական գործը համարում է ոչ թե փոթորիկ մեկ բաժակ ջրում, այլ փոթորիկ մատնոցում։
Սա նա համարում է ոչ միայն քաղաքական հաշվեհարդար իր նկատմամբ, այլ ԲՀԿ-ի նկատմամբ՝ նախագահական ընտրություններին ընդառաջ։
Սրա ո՛չ ֆինանսական, ո՛չ քաղաքական և ո՛չ աշխարհաքաղաքական ռեսուրսները Հայաստանը չունի, ասաց Վարդան Օսկանյանը և հավելեց.” Քաղաքական մրցակցին մրցակցությունից հանելու խնդիրն է. նախապատրաստվում են նախագահական ընտրություն և խոսում են պատանդի լեզվով, նույնիսկ ուժեղի՝ քաղաքական մեծամասնություն ունեցողի դիրքերից”։
Վարդան Օսկանյանն իր ելույթի ժամանակ մի փոքր հուզվեց և մի փոքր կերկերուն ձայնով ասաց՝ “Տասը տարվա արտգործնախարարին այս վիճակում եք դրե՞լ”։ Նա այս գործելաոճը նմանեցնում է 1937 թվականի հետ, երբ ասում էին՝ եթե հոդված կա, ապա մարդ կլինի։ Իսկ հիմա, ըստ Օսկանյանի, հոդված կա, մարդ կա, բայց հոդված չեն գտել։
Նաև Վարդան Օսկանյանը պատմեց իր ընտանիքի մասին, որ Սիրիայում ապրող իրենց ընտանիքը չորս սերունդ զբաղվել է ադամանդագործությամբ և ոսկերչությամբ, իսկ ինքը անկախության առաջին տարիներին ընտանիքի հետ բնակվել է Հայաստանում՝ իր ընտանիքի անձնական խնայողությունների հաշվին, որոնք կուտակել էր մինչև Հայաստան գալը։
Սա նպատակ էր հետապնդում նշելու համար, որ նման ճանապարհ անցած մարդը չի կարող գող լինել։
“Ես որևէ բիզնս չեմ ունեցել։ Իմ աչքը կուշտ է”,- ասաց Վարդան Օսկանյանը՝ հարցնելով, թե ի՞նչ վատ բան կա, որ միջազգային դոնորները իրեն վստահում են, որ ինքը Հայաստան է բերում փող, ի տարբերություն իշխանությունների, որոնք միջազգային դոնորներից ,պոկում են ոչ թե վարկ, այլ վարկի խոստումե։
Իր ելույթի ընթացքում Վարդան Օսկանյանը պատասխանեց երկու հարցի, որոնք ըստ նրա, կարմիր թելի նման անցնում են թե՛ Աղվան Հովսեփյանի և թե՛ քննիչի՝ իրեն տված հարցերում։
Դրանցից առաջինն այն է, թե ինչու է Վարդան Օսկանյանն այդ գումարներն իր մոտ պահել և ինչու այդ գումարներն անմիջապես չի օգտագործել։
Վարդան Օսկանյանը նշեց, որ Հանթսման ընտանիքը “Սիվիլիթաս” հիմնադրամին երկու տեսակի գումար է ուղարկել, մեկը անմիջապես է ուղարկվել՝ հիմնադրամին, մյուսը՝ իր միջոցով։
“Հարց է ծագում. եթե իսկապես ուզում էին այդ ամբողջը միանգամից “Սիվիլիթասին” գնար, միանգամից ընտեղ կգնար”,-ասաց Վարդան Օսկանյանը՝ հավելելով, որ Հանթսման ընտանիքի նախաքննության մարմնին ուղղված սեպտեմբերի 12-ի նամակում վերահաստատվում է, որ ինքը կարող էր իր հայեցողությամբ, առանց ժամկետների տնօրինել այդ գումարը։
Նա նշեց, որ բանկից Հանթսմանների փոխանցած գումարը վերցնելու նախորդ օրը, իր և կնոջ՝ Նանի Օսկանյանի անձնական հաշվին ունեցել են 411 հազար ԱՄՆ դոլար, որի տեղեկանքը իր մոտ է։ Իսկ ընդհանուր ունեցել են 780 հազար դոլար։
“Ես ինչպես կարող եմ, հարգելի՛ պատգամավորներ, այդ գումարները ծախսած լինեմ”,- ասաց Վարդան Օսկանյանը։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու է Հանթսմանների ուղարկած գումարները թողել բանկում, ապա ասաց, որ մոտ 200 հազար դոլարը պահել է որպես ազատ միջոց, որպեսզի իր կողմից որպես ավանդ դրված գումարների մասին պայմանագիրը հետագայում ստիպված չլինի խզել։
Վարդան Օսկանյանն ասաց, որ ինքն այն ժամանակ հստակ գիտակցել է, որ “Սիվիլիթասին” այդ ազատ միջոցները շատ են պետք գալու։ Նաև Հյուսիսային պողոտայի վրա գտնվող իրենց գրասենյակն իններորդ հարկից տեղափոխվել է ութերորդ հարկ, գումարներ են պետք եղել կայքի ու “Սիվիլնեթ” հեռուստատեսության համար։
Պատասխանելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին հարցին, թե իր և Հանթսմանների գումարները միասի՞ն են եղել, թե առանձին -առանձին, Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ իրեն շատ խաբված է զգում այն հանդիպումից, որ ունեցել են ինքը, Գագիկ Ծառուկյանն ու Աղվան Հովսեփյանը ԱԺ նախագահի կաբինետում։
Սակայն այս մասին Վարդան Օսկանյանը չի ցանկանում հրապարակային խոսել և Հովիկ Աբրահամյանին կասի առանձին։
 
tert  .am




Լրահոս