ԲԱ Ի՞ՆՉ ԷՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այն կարծիքին չէ, թե Լոնդոն-2012 օլիմպիական խաղերը Հայաստանի համար ձախողում էին: «Եթե վերցնենք նախորդ օլիմպիական խաղերը, այն ժամանակ մենք 82-րդ տեղում էինք, այսօր` 60-ում ենք: Իհարկե, համամիտ եմ այն հարցում, որ մեր սպասելիքներն ավելի շատ էին»,-ասել է նախարարը` ԱԺ բյուջետային քննարկումների ընթացքում պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Արթուր Գեւորգյանի հարցին։ Այնուամենայնիվ, ԲՀԿ-ական նախարարը նաեւ խոստովանել է. «Համակարգն ընդհանուր է հիվանդ՝ սկսած մանկապատանեկան դպրոցներից մինչեւ հավաքական»: Նշենք, որ այս «հիվանդ համակարգը» արդեն հինգ տարի է` ղեկավարվում է ԲՀԿ-ական նախարարների կողմից:




Լրահոս