Արժանի էինք հաղթանակի. Ռոբերտ Արզումանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային հավաքականի և Պերմի «Ամկար»-ի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը հույս է հայտնել, որ թիմը կբարելավի դիրքերը մրցաշարային աղյուսակում: Նման կարծիք ֆուտբոլիստը հայտնել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում Մոսկվայի ԲԿՄԱ-ի նկատմամբ 1:0 հաշվով հաղթանակից:

«Կազմակերպված էինք խաղում ու արժանի էինք հաղթանակի: Ֆուտբոլիստները խաղադաշտում ներդրեցին ողջ ուժերը: Հավատում էինք, որ կարող ենք հաղթել: Հուսով եմ, որ այս խաղը բեկումնային կլինի: Բայց պետք է մոռանալ այս խաղի մասին և պատրաստվել մյուս խաղերին»,- նշել է նա:




Լրահոս