
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում նշվել է դարի ամենաարտառոց ծննդյան տարեդարձներից մեկը. 91 տարվա մտերիմ ընկերներ Ջոզեֆ Կաթսն ու Ալ Սիգելը միասին են նշել իրենց ծննդյան 100-րդ տարեդարձը, գրում է YahooNews-ը։
“Մենք ընկերացել ենք վաղ տարիքում, միասին հաճախել ենք միևնույն դպրոցը, միասին աշխատել նույն ընկերությունում և ամբողջ կյանքում լավ ընկերներ ենք եղել”,- ABC–ի հետ զրույցում նշել է Կաթսը։ Միջոցառման առթիվ հավաքված 30 հյուրերի ներկայությամբ ծերուկները գովել են մեկը մյուսի բնավորության լավ գծերը և նշել, որ իրենց ընկերությունը պետք է օրինակ ծառայի երիտասարդների համար։
Նրանք խոսել են նաև իրենց երկարակեցության մասին՝ նշելով, որ առողջ ու երկար ապրելու համար անհրաժեշտ է ճիշտ սնվել, չծխել, ալկոհոլ չօգտագործել, զբաղվել հեծանվասպորտով և պարով։
tert .am