
Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսի մասնակցությունը «Պադերբորն»-ի դեմ Գերմանիայի առաջնության 29-րդ տուրի հանդիպմանը հարցականի տակ է։
Գերմանական լրատվամիջոցները հայտնում են, որ նա ունի ոտքի մկանային վնասվածք: Ընթացիկ մրցաշրջանում Ռոյսը մասնակցել է 17 հանդիպման, խփել` 7 գնդակ և կատարել` 5 արդյունավետ փոխանցում։