
Ադրբեջացի մարդասպան Ռամիլ Սաֆարովը, ով օգոստոսի 31-ին Հունգարիայի կողմից էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան եւ նույն օրը ներման արժանացել այդ երկրի նախագահի կողմից, ամուսնացել է։
Այդ մասին հաղորդում է 1news .az ինտերնետային պարբերականը` վկայակոչելով Սաֆարովի հարազատներին։ Ըստ նույն աղբյուրի` մարդասպանը ընտանիք է կազմել Շեբնեմ Մամեդովայի հետ, “ով նրան սպասել է բոլոր այս տարիներին”։
Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Սաֆարովը անազատության մեջ մնաց ութեւկես տարի։
“Ազատություն” ռադիոկայան