
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր եւ Գեղարքունիքի մարզային վարչությունների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 1-ին, ժամը 20.00-ին, Սեւան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 61 շենքի դիմացից Գեղարքունիքի մարզային վարչություն բերման է ենթարկվել 1969 թ. ծնված Օսիկ Ն.-ն, որը 2005 թ. հունիսի 27-ից ՌԴ Տվերի մարզի Կեսովոգորսկի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հոկտեմբերի 1-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Տավուշի մարզի քննչական բաժնի, Տավուշի մարզային վարչության եւ Իջեւանի բաժնի ծառայողները Սարիգյուղ գյուղից բերման են ենթարկել 1954 թ. ծնված Արտուշ Է.-ին, որը 2011 թ. հունիսի 22-ից Ուկրաինայի Դոնեցկի իրավապահների կողմից հետախուզվում էր յուրացման մեղադրանքով: