
Շանհայում կայացած Laureus ակադեմիայի մրցանակաբաշխությունում 2014 թվականի աշխարհի լավագույն թիմ է ճանաչվել Գերմանիայի հավաքականը։ Մրցանակը ստացել է բունդեսթիմի գլխավոր մենեջեր Օլիվեր Բիրհոֆը։
Գերմանիայի հավաքականի հետ մրցանակին հավակնում էին Մադրիդի «Ռեալ»-ը, Ֆորմուլա-1-ում «Մերսեդեսի» թիմը, NBA-ի չեմպիոն «Սան Անտոնիոն», թենիսի տղամարդկանց Շվեյցարիայի հավաքականը:
Տարվա մարզիկ է ճանաչվել աշխարհի առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչը։