Դեռևս հնարավոր չէ ասել՝ առաջիկայում համաներում սպասվո՞ւմ է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում հաճախակի դարձած համաներումներին:
«Թե որքանով կթեթևանա կալանավայրերի ծանրաբեռնվածությունը, կախված է նրանից, թե ինչ ծավալի կկազմի համաներումը։ Այս պահին հնարավոր չէ այդ մասին ասել, և հետո հնարավոր չէ նաև ասել՝ այդ համաներումը կլինի, թե` ոչ։ Նման հարցադրում այս պահին գոյություն չունի»,-ընդգծեց նա։
Հովհաննես Մանուկյանը նշեց, որ համաներումը նպատակ չունի ուղղել դատական սխալները կամ թեթևացնել կալանավայրերի ծանրաբեռնվածությունը: