Ժողովուրդ. Շենգավիթում ՀՀԿ-ի համար աշխատածների փողերը դեռ չե՞ն տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռևս մայիսին Շենգավիթ վարչական շրջանի բնակիչները “Ժողովուրդ”-ին տեղեկացրել էին, որ իրենք Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ աշխատել են ՀՀԿ-ին ձայներ բերելու համար, սակայն խոստացված գումարները չեն ստացել: Թերթը տեղեկացել է, որ մինչև այսօր այդ գումարների հարցը չի լուծվել ավելին, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը դեռ “քաշքշուկների” մեջ է: “Ժողովուրդը” հիշեցնում է, որ Շենգավիթի թաղապետ Ա. Սարգսյանը յուրաքանչյուր համատիրությանը ՀՀԿ շտաբի կողմից 9-10 միլիոն դրամ էր հատկացրել մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ին 900-1000 ձայն ապահովելու համար: Սակայն համատիրության նախագահներն այդ գումարները չէին բաժանել ժողովրդին: Բնակիչները նշել էին, թե կոնկրետ որ համատիրության ղեկավարներն են այդ գումարները “տակով” արել. “Աէրացիայի Հայրո, Չարբախի Ժենյա, Շենգավիթի Հասմիկ, Յոնջլախի Բաբո, Կամվոլնու Գրիշե: Ստացված թարմ տեղեկությունների համաձայն` Յոնջլախի Բաբոն վերջերս այցելել է Սարգսյանին և գումար խնդրել նրանից: Սարգսյանն ասել է, թե չի կարող տալ: Բաբոն էլ իր մոտ եղած կուսակցության գումարը` մոտ 6 հազար եվրո, վերցրել է ու հեռացել Ֆրանսիա: Սակայն Սարգսյանի աշխատակազմից հերքել են լուրը. “Ձեր ասածն ասեկոսեների ժանրից է, նման բան չէր կարող լինել”:




Լրահոս