Ե՞րբ Գևորգ Կոստանյանը «կհաղորդվի» պատգամավորների հետ և կդիմակայի Զարուհի Փոստանջյանի կտտանքներին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հիասթափություն է սպասվում նրանց, ովքեր անհամբեր սպասում են պառլամենտում գլխավոր դատախազի տարեկան հաղորդմանը: Բանն այն է, որ սա ԱԺ նախագահի լիազորությունների տիրույթում է. նա է որոշում, թե երբ պետք է դատախազը «հաղորդվի» պատգամավորների հետ, դիմակայի Զարուհի Փոստանջյանի «կտտանքներին», պատճառաբանի, թե ինչպես էին Հիմնադիր խորհրդարանի անդամները «պլասկագուպցիով եւ պոլի փետով» հեղափոխություն անում, «Ռուսաց թագավորին գրած» իր նամակն ինչու «լավ» չի կարողանում կարդալ «Նազու աղջիկը», եւ այլն: Ընդ որում, չի բացառվում, որ զեկույցը «լսվի» աշնանը: «Ա մոժետ բիծ պոսլե զավտրա, երբ Գալուստ Գրիգորիչի սիրտը կամի»,- ասացին նրա «աղբյուրները»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս