Ապրիլի 17-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի ներկայությամբ տեղի է ունեցել ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նորանշանակ դատավոր Հասմիկ Հարությունյանի երդման արարողությունը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ դատական ոլորտը նոր եւ պատրաստված մասնագետներով համալրելը հանդիսանում է համակարգի զարգացման կարեւոր գործոններից մեկը: