Դագաղը՝ նախընտրական կաշառք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոնդուրասի քաղաքական գործիչները նախընտրական կաշառք են բաժանում դագաղների եւ թաղման ծախսերի վճարման տեսքով: 
Ինչպես հաղորդում է Univision հեռուստաընկերությունը, պաշտոնական տվյալներով 2011-ին Հոնդուրասում ամեն 100 հազար բնակչին բաժին է հասել 90 սպանություն: Այս ցուցանիշը մոտ 10 անգամ բարձր է աշխարհում տեղի ունեցող սպանությունների միջին ցուցանիշից: Հոնդուրասի բնակչության 40 տոկոսը ապրում է օրական 1,25 ամերիկյան դոլարով եւ իր մահացած հարազատներին թաղելու հնարավարություն չի ունենում: Նման մարդկանց թաղում են պլաստիկե պարկերի մեջ: Այս կապակցությամբ,  քաղաքական որոշ գործիչներ որոշել են օգնություն ցուցաբերել բնակչության աղքատ շերտին` անվճար դագաղներ եւ թաղման ծախսեր տրամադրելով:




Լրահոս