Ես ասում էի` դու ակումբ պահող չես. Ռուբեն Հայրապետյանը` Արթուր Հարությունյանի (Պալաչ) մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՖՖ 13-րդ ժողովի ընացքում «Քինգ դե լյուքս»-ը հեռացվեց ֆուտբոլային ֆեդերացիայի կազմից: Մինչ այդ Ռուբեն Հայրապետյանն անդրադարձավ այն քննադատություններին, թե ՀՖՖ-ն թույլ չի տալիս ֆուտբոլային ակումբներ բացել:

«Քինգ դե լյուքս»-ի դեպքում ես ասում էի` դու ակումբ պահող չես: Սա այն դեպքերից է, որ մեր ֆուտբոլի «վայ» մասնագետները մեղադրում էին, թե ֆուտբոլի ֆեդերացիան արգելքներ է դնում: Բայց, եթե ֆինանսական միջոցներ չունի, թող չբացի: Ավելի լավ է չլինեն, քան թե լինեն ու հետո փակվեն: Իշխանիկների հետ պրոբլեմ ունեցավ ու որոշեց ակումբը դռան կողպեքի պես փակել», – նշեց Հայրապետյանը:

Ընդգծենք, որ նշված ֆուտբոլային ակումբը դեռևս 2011թ.-ին հիմնել էր Արթուր Հարությունյանը` Պալաչը, որն ակումբը փակեց 2012-ին: Նա նշել էր, թե բավական հաջողություներ են եղել, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով չի կարողանում հովանավորել այն:




Լրահոս