ՀԺ. 2013-ի պետբյուջեն կրկնօրինակված է նախկինից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ 2013թ. պետական բյուջեի նախագծի բյուջետային ուղերձի մեծագույն մասը “copy-paste” է արված 2012 թվականի բյուջետային ուղերձից, սա էլև 2011 թվականի ուղերձից և այլն: Բայց, այնուամենայնիվ, կան որոշ փոփոխություններ: Այդպիսի փոփոխություններից մեկը “արտաքին քաղաքականություն” բաժնում է։
“2012 թվականի բյուջետային ուղերձում որպես ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություն նշված էր հետևյալ կետը. “Հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորումըե: 2013 թվականի պետբյուջեի նախագծի ուղերձում այդ դրույթն այլևս բացակայում է: Ինչո՞ւ է հանվելև երեկ կառավարության նիստից հետո ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվել է մեր թղթակիցը: “Ինչպե՞ս թե հանվել է, չի հանվել”,- զարմացել է փոխնախարարը: Երբ մեր թղթակիցը պնդել է, որ հանվել է, Շավարշ Քոչարյանն էլ պնդել է. որ “անկախ դրանից և հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորումը մեր արտաքին քաղաքականության գերակայոթյուներից է”: Այսպիսով հարցեր են ծագումև եթե առաջնահերթություն է, ապա ինչո՞ւ է հանվել, ո՞վ է hանել և ինչո՞ւ ԱԳ փոխնախարարը տեղյակ չէ դրանից”:




Լրահոս