
Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն այս մրցաշրջանի վերջում կարող է գլխավորել Լոնդոնի «Արսենալ»-ը:
Նա հանդիսանում է Արսեն Վենգերին փոխարինողի գլխավոր հավակնորդը: Ավելի վաղ Կլոպը պաշտոնապես հայտարարել էր, որ այս մրցաշրջանի վերջում հեռանալու է Դորտմունդից: Իսկ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ «Բորուսիա»-ում նրան փոխարինելու է «Մայնց»-ի նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը: