«Էդ ականատեսն ասում ա, որ իմ տղեն ընդեղ է եղել, չի թողել, որ ծեծեն»:
Այսպիսով՝ ԱԺ պատգամավոր Ալիկ Պետրոսյանը՝ ՄԱՊ-ի Ալիկը, որոշել է հերքել ոչ միայն իր հարազատ որդուն՝ Մակարին, այլեւ ինքն իրեն: Ինչպե՞ս, բացատրենք: Հայր եւ որդի Պետրոսյանները մինչ այս, խոսելով Բամբակաշատ գյուղում տեղի ունեցած միջադեպի մասին, ըստ հասակի հերքում էին, թե իրենց դաստիարակությունը թույլ չի տա նման միջադեպի մեջ խառնվել: Հիմա, պարզվում է, դաստիարակությունը ոչ միայն թույլ է տվել, այլեւ ծեծին մասնակցությունը եղել է զուտ հաշտեցնողի կարգավիճակով: Իսկ ո՞ւմ հետ չի պատահում: Գուցե արժեր հենց սկզբի՞ց ազնիվ լինել: