Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին չի կարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Պորտու»-ի դեմ պատասխան հանդիպմանը:
Նա ազդրի վնասվածք ունի: Այդ մասին նշել է գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:
Նշենք, որ հանդիպումը կկայանա այսօր` ապրիլի 21-ին Մյունխենում: