
Անգլիայի Պրեմիեր լիգայում 2013/14 մրցաշրջանում ամենաշատ աշխատավարձ վճարել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Նախորդ մրցաշրջանում անգլիական ակումբի աշխատավարձի բյուջեն կազմել է 215.8 միլիոն ֆունտ ստեռլինգ:
Այդ ցուցանիշով երկրորդ տեղը զբաղեցրել է «Մանչեսթեր Սիթի»-ն, որը վճարել է 205 միլիոն ֆունտ աշխատավարձ: Լավագույն եռյակը եզրափակում է Լոնդոնի «Չելսի»-ն՝ 192,7 միլիոն ֆունտ: Հնգյակում տեղ են գտել նաև «Արսենալը» (166,4 միլիոն) և «Լիվերպուլը» (144 միլիոն):