Կոտայքի մարզպետի տեղակալը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Կոտայքի մարզպետի տեղակալի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:
Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Կոտայքի մարզպետի տեղակալ Լ.Միքայելյանը, լինելով Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի, ինչպես նաեւ առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունների գործունեությունը համակարգելու պատասխանատու, մարզպետարանի ենթակայության տակ գտնվող՝ ՀՀ Կոտայքի մարզի դպրոցների երեք եւ առողջապահական կազմակերպությունների երկու տնօրենների օգտին գործողություն կատարելուն նպաստելով եւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, ծառայության գծով հովանավորչության եւ թողտվության համար 2005թ. նոյեմբերից մինչեւ 2012թ. հուլիսի 13-ն ընկած ժամանակահատվածում ութ դրվագով,  տարբեր չափերով անձամբ ստացել է կաշառք:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով, եւ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:




Լրահոս