
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կհեռացվի պաշտոնից, եթե «Արքայական ակումբ»-ն այս մրցաշրջանում չնվաճի Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը կամ էլ Չեմպիոնների լիգայի գավաթը:
Ստացվում է, որ Անչելոտիի համար «Ատլետիկո»-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի խաղը կլինի վճռական։ Իսկ Իսպանիայի առաջնությունում «Ռեալ»-ը «Բարսելոնա»-ին զիջում է 2 միավորով։