
2013-ի ՀՀ նախագահի ընտրությունները տեղի կունենան փետրվարի 18-ին, երկուշաբթի օրը: Այս փաստը “Հայկական ժամանակ”-ի թղթակցի հետ զրույցում չի հերքել նաև ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նա հրաժարվել է ընտրությունների ընթացակարգին առնչվող մանրամասներ հաղորդել, թերևս, առաջնորդվելով “օրը կգա և բարին հետը” բառուբանով: