Ինչու է նվազել Հայաստան-Թուրքիա չվերթների քանակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստան-Թուրքիա չվերթները այս օրերին շարունակվելու են: Այս մասին Armlur.am-ը տեղեկացավ «Բագրատտուր» ավիաընկերության տնօրեն Բագրատ Նավոյանից:

«Հայաստան-Թուրքիա չվերթներ լինելու են: Ոչ մի խոչընդոտ չկա: Շաբաթական երկու չվերթ կիրականացվի: Երբ երկրի նախագահն ու կառավարությունը գտնի, որ պետք չէ դեպի Թուրքիա չվերթ իրականացնել, ապա այդ դեպքում չի լինի: Իսկ առայժմ նման հրահանգ չունենք, և չարթերային չվերթները կատարվում են շաբաթական երկու անգամ՝ թուրքական օդանավով»,- հայտարարեց Նավոյանը:

Նրա խոսքերով` վերջին մի քանի ամիսներին մի փոքր նվազել է ավիատոմսերի վաճառքը: Ավիաընկերության տնօրենի համոզմամբ` պատճառը նախորդ տարեվերջին դոլարի և եվրոյի փոխարժեքի կտրուկ բարձրացումն է:




Լրահոս