
Երևանի «Դինամո» ակումբում բռնցքամարտի Հայաստանի հավաքականի հետ ցուցադրական մարզումներ է անցկացրել խառը մենամարտերի (MMA) բացարձակ չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ինչպես նաև` ձյուդոյի աշխարհի փոխչեմպիոն Ռոնդա Ռոուզին:
Մարզումներին ներկա էր նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը: Մարզուհու երկրպագուները մեծ ոգևորությամբ դիտել են նրա ցուցադրական մարզումներն ու լուսանկարվել Ռոնդա Ռոուզիի հետ:
Ցուցադրական մարզումներից հետո անվանի մարզուհին դիտել է նաև մեր հայ մարզիկների մենամարտը: Armlur.am-ի պատրաստած ռեպորտաժը քիչ ուշ: