Ռոնդա Ռոուզին վերադառնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

UFC նախկին չեմպիոնուհի Ռոնդա Ռոուզին (12-1) կփորձի հետ բերել գոտին, որն այժմ պատկանում է Ամանդա Նունյեսին (13-4):

Ռոնդա Ռոուզին UFC տիտղոսի պաշտպանության վեց հաջող մենամարտ է ունեցել, ընդ որում նրանցից չորսը երկու րոպեից ավել չեն էլ տևել: Այդ խաղերում Ռոուզին նոկաուտի էր ենթարկել Սառա Մակմեննին, Բետ Կոռեյուն և Ալեքսիս Դեվիսը: Իսկ վերջին խաղում Ռոուզին  նոկաուտի էր ենթարկվել Հոլլի Հոլմի կողմից:

Այսօրվա դրությամբ Ռոնդա Ռոուզին 29 տարեկան է, նրա հասակը կազմում է 167.5 սմ: Ամանդա Նունյեսի 13-ից 12 հաղթած մենամարտերն ավարտվել են ժամանակից շուտ, և նրանցից ինը`նոկաուտով: Այժմ Ամանդա Նունյեսը 28 տարեկան է, նրա հասակը կազմում է 165 սմ:

 




Լրահոս