
Աշխարհահռչակ ռուս սուպերմոդել Իրինա Շեյկը երկրպագուներին ցնցել է տատիկի բաղադրատոմսով, որով խնամում է իր թանկարժեք բարձրակրունկները:
“Որպեսզի չսահեք եւ ձեր սեքսուալ Louboutins-ի ներբանները երկար ծառայեն, մաքրեք դրանք կարտոֆիլով, տատիկիցս եմ սովորել” ,-իր միկրոբլոգում բաղադրատոմսով կիսվել է Շեյկը:
26-ամյա մոդելը, ում մանկությունն անցել է ռուսական խուլ գյուղերից մեկում, այսօր էլ հաճախ այցելում է տատիկին: Անգամ հպարտանում է, որ կարողանում է օգնել նրան տնային գործերում, միայն թե, չգիտես ինչու, դա անում է գայթակղիչ հագուստներով եւ ֆոտոխցիկների առաջ…
Աղբյուր` LADYNEWS .am