Արա Խաչադուրյանը Էվերեստի գագաթին յոգայով է զբաղվում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարսելաբնակ հայազգի լեռնագնաց Արա Խաչադուրյանը այժմ գտնվում է Էվերեստի գագաթին 5600 մ բարձրության վրա: Ֆիզիոլագիական օրենքներից ելնելով՝ 5050 մետրից ավելի բարձրությունն անհրաժեշտ է հաղթահարել կամաց-կամաց: Այսօր Արա Խաչադուրյանը պատրաստվում է շարունակել վերելքը: Նրան կօգնի յոգան ու մեդիտացիան: Շուտով կսկսվի դեպի Էվերեստի գագաթ տանող հաջորդ փուլը:

11180277_898872246852155_1210681520_n

Հիշեցնենք, որ մարսելաբնակ մեր ազգականը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ որոշել է բարձրանալ աշխարհի ամենաբարձր լեռը: Էվերեստի գագաթին Խաչադուրյանը կծածանի հայկական դրոշը:
Ինչպես արդեն ավելի վաղ տեղեկացրել էինք, Արան ծնվել է Լիբանանում, սակայն այժմ ապրում է Մարսելում: Հայազգի լեռնագնացը Հայոց ցեղասպանության ճանաչման ու մոռացության դեմ պայքարելն իր պարտքն է համարում: Լեռը բարձրանալուն հոգեպես ու ֆիզիկապես պատրաստ լինելու համար Արան օրական 8 ժամ է տրամադրել սպորտին, մեդիտացիային ու յոգային: Հավելենք, որ Արան արդեն հաղթահարել է մի քանի բարձր լեռ` բարձրանալով նաև Արարատի գագաթը:

11178538_898872243518822_314206068_n




Լրահոս