
«Լիվերպուլ»-ը պաշտոնապես հայտարարել է Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնի հետ գործող պայմանագիրը երկարաձգելու մասին:
Անգլիական լրատվամիջոցները հայտնում են, որ նոր պայմանագրով 24-ամյա ֆուտբոլիստը կստանա շաբաթական 100 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ:
Հենդերսոնը 2011-ին անգլիական «Սանդերլենդ»-ից է տեղափոխվել «Լիվերպուլ», որի կազմում անցկացրել է 180 խաղ՝ դառնալով 20 գոլի հեղինակ: