
Համացանցային հեռախոսների Skype ծառայությունը խորհուրդ է տվել իր օգտատերերին չբացել անհայտ հղումները, որոնք չարագործներն ուղարկում են չաթով, քանի որ դրանք վիրուսներ են տարածում։
“Մի սեղմեք “lol is this your profile pic?” արտահայտությամբ հղումը: Մենք գիտենք այդ վնասակար ակտիվության մասին և աշխատում ենք հետևանքների վերացման ուղղությամբ”,- ասվում է Twitter-ի կորպորատիվ միկրոբլոգում:
Օգտատերերը սոցիալական կայքերում զգուշացնում են այդ հղման մասին, որը տարածվում է Skype-ի չաթում: Հղումը բացելուց հետո համակարգիչը վիրուս է ներբեռնում, որը վարակում է այն: