
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում այսօր տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությունից հետո Հայաստանում գտնվող 4 երկրների նախագահները՝ Ռուսաստանի նախագահ Վլ. Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Ֆր. Օլանդը, Կիպրոսի նախագահ Ն. Անաստասիադիսը և Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, առաջին տիկին Ռիտա Սարգսյանի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղեկցությամբ անմար կրակի մոտ հարգանքի տուրք մատուցեցին 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակին:
Նախագահներին հաջորդեցին Հայաստանում գտնվող բարձրաստիճան հյուրերից կազմվա պատվիրակությունները, դեսպանները: