Աջակցություն անապահով ընտանիքների ուսանողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ կառավարության հոկտեմբերի 10-ի նիստին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց “Պետական օժանդակության ուսումնական վարկերի մասին” և մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու օերնսդրական նախաձեռնությանը վերաբերող Կառավարության եզրակացության նախագիծ:
Նախարարի խոսքով՝ Կառավարությունը կարևորում է սոցիալական համապատասխան խնդիրներ ունեցող խավերի համար նոր հնարավորությունների ստեղծմանն ուղղված հարցերի հստակեցումը, սակայն օրենսդրական կարգավորման ենթական չի համարում ուսանողական վարկերի տրամադրման հարցը: Հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ Կառավարությունը մշակում է համապատասխան կարգեր և ընթացակարգեր:
ԿԳ նախարարը ներկայացրեց նաև Կառավարության որոշման նախագիծ, որով պետության ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցման տրամադրման նոր կարգ է առաջարկվում սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների համար:
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԿԳ նախարարը ավելի մանրամասն խոսեց նոր որոշման մասին: Ըստ նախարարի՝ այս որոշման շնորհիվ Կառավարությունը լրացուցիչ հնարավորություն է ստեղծում անապահովության համակարգում ընդգրկված ընտանիքների երեխաների համար՝ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու համար:
,Հայաստանում չլուծված է մնում բարձրագույն կրթության մատչելիության խնդիրը: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ամենաաղքատ ընտանիքներից ուսանողների ներգրավվածությունը բուհեր վեց անգամ ցածր է, քան հարուստ ընտանիքների երեխաներինը: Սոցիալական խնդիրները մեր երիտասարդների համար անհավասար մեկնարկային պայմաններ են ստեղծում կյանքում, սահմանափակում են անապահով ընտանիքների լավ սովորող երեխաների կրթություն ստանալու հնարավորությունըե,- նշեց նախարարը: Այս որոշման շնորհիվ սոցիալական անապահով ընտանիքների ուսանողներին կհատկացվի ուսման վճարի փոխհատուցում. նվազագույնը 50 տոկոսի, առավելագույնը 100 տոկոսի չափով:
Արմեն Աշոտյանի խոսքով՝ համակարգը կսկսի գործել 2013-ի սեպտեմբերի 1-ից: “Հաջորդ տարի այս համակարգում ընդգրկված կլինեն 1000 ուսանողներ: 2015-ին մեր հաշվարկներով շահառուների թիվը կհասնի 2500-ի”:
“Փաստինֆո”




Լրահոս