Պուտինի այցը Թուրքիա հետաձգվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետաձգել է Թուրքիա կատարելիք այցը:
Պուտինի այցը Թուրքիա նախատեսվում էր հոկտեմբերի 14-15-ին: Սակայն հայտնի է դարձել, որ ՌԴ նախագահը նախանշված ժամկետներին Անկարա չի այցելի:
Պուտինի այցը հետաձգվել է մինչ նոյեմբեր: Ավելի հստակ ժամկետները դեռ հայտնի չեն: Չեն նշվում նաև հետաձգման պատճառները: Պուտինն ու Էրդողանն արդեն հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ էլ Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է իր այցը հետաձգելու մասին:




Լրահոս