Որպեսզի Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, ամենուր չհայտարարի, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն «ընկել է իր հետեւից», վերջինս որոշել է առավել ընդլայնել իր բարեգործության սահմանները: Նա բարեգործական երթուղի է բացել Աշտարակ-Երեւան երթուղով: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ այդ «գծի» տերը ԱԺ պատգամավոր ՀՀԿ-ական Նահապետ Գեւորգյանն է՝ Նովոն, որը դեռ չի շտապում առճակատման գնալ: Երբ պարզաբանումներ խնդրեցինք նրանից, ինչպես միշտ, «փայլեց» իր բարեկրթությամբ: «Չգիտեմ՝ ով ա, ինչ ա: Հաջող»,-ասաց ու անջատեց հեռախոսը: Իսկ պատգամավորի վարորդները, որ զանգահարել էին խմբագրություն, դժգոհեցին, թե իրենց աշխատանքը դարձել է անիմաստ, քանի որ գրեթե բոլոր աշտարակցիներն անվճար երթուղուց են օգտվում: Թե ինչ հանգուցալուծում կստանա խնդիրը, դեռ վաղ է ասել. «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Վահե Հովհաննիսյանը Ստրասբուրգում է եւ մեր հարցերին չկարողացավ պատասխանել:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ