ՄԱՐԱԶ-ՆԱՄԱԶ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ Վարդանիկը, ցանկանում է քաղաքապետարանի շենքում դրված հնաոճ կահույքը տանել: Տարբեր տեղեկություններով՝ այդ կահույքն արժե 140 հազար ԱՄՆ դոլար: Ինչո՞ւ է Ղուկասյանը դատարկում քաղաքապետարանի շենքը: Մեր հարցին Ղուկասյանի խոսնակ Լիլիթ Աղեկյանը զայրացած պատասխանեց. «Մարազ մարդկանց տարածած նամազներին չեմ պատասխանում: Արժանապատվությունս թույլ չի տալիս այդ աստիճանի ցնորված մարդկանց տարածած տեղեկություններին պատասխանել»:




Լրահոս