ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՄԱԺՈՂՈՎ
Աղավնաձորում շարունկավում է ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով լրագրողների 6-րդ համահայկական համաժողովը:
Համաժողովի ընթացքում քննարկվող առանցքային հարցն է Հայաստանի եւ սփյուռքի միասնական ռազմավարությունը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, որը պետք է լինի հստակ եւ միասնական:

ԳԱՂՏՆԻ ՆԻՍՏ
Երեկ` կեսօրին, Գյումրու ավագանու նորընտիր անդամ, «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը Գյումրու քաղաքապետարանի կայքի՝ «Ավագանու որոշումներ» բաժնում հղում է հայտնաբերել՝ «Արձանագրություն N10» վերնագրով: Այն բացելուց հետո նա հայտնաբերել է, որ դա ս. թ. սեպտեմբերի 13-ին անցկացված ավագանու նիստի արձանագրությունն է։ Այսինքն՝ Գյումրիում անցկացրած ՏԻՄ ընտրություններից ընդամենը 4 օր անց, առանց հանրային իրազեկման, Վարդան Ղուկասյանը ավագանու նիստ է գումարել՝ գաղտնի:

ՀԵՐԹԱՓՈԽ
Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել 2012թ. աշնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին: Համաձայն դրա՝ որոշվել է 2012թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին անցկացնել ՀՀ արական սեռի քաղաքացիների պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների աշնանային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ զորակոչի օրը, նաեւ այն քաղաքացիների, որոնք կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը: Որոշվել է նաեւ 2012թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

ԲՌՆՎԵՑ
ՊԵԿ-ում իրականացվող բարեփոխումների շրջանակներում ս. թ. հունվարին աշխատանքից ազատված Ռոմիկ Եսայանի նկատմամբ այսօր ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչությունում հարուցվել է քրեական գործ: Այդ մասին է տեղեկացնում ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունը։
Պարզվում է՝ Ռ. Եսայանը հովանավորել է վարսավիրական գործունեությամբ զբաղվող Աննա Գրիգորյանին: Հարկային օրենսդրությունը շրջանցելու հարցում օգնության, նախկինում կուտակված հարկային պարտավորությունները մարելու, ինչպես նաեւ հարկերի վճարումից խուսափելու համար ելակետային տվյալների խեղաթյուրման խոստման դիմաց Եսայանը ամիսներ շարունակ Ա. Գրիգորյանից պահանջել եւ ստացել է ամսական 230.000 դրամ:
Եսայանն առաջարկել է պետական բյուջեի հանդեպ մոտ 830.000 դրամ հարկային պարտավորություններ կուտակած Ա. Գրիգորյանին դադարեցնել անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը եւ աշխատանքը շարունակել է Ռ. Եսայանին պատկանող «Վաչ Վար Տեքս» ՍՊԸ-ի միջոցով:
Նմանատիպ փաստերին տիրապետելու դեպքում ՊԵԿ-ը առաջարկում է անհապաղ ահազանգել կոմիտեի թեժ գիծ` (060) 54-44-44 հեռախոսահամարով:

ՎՃԻՌ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել «Ռեգնում» գործակալության երեւանյան գրասենյակի նախագահ Ռուբեն Գրդզելյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը:
Ինչպես տեղեկացանք «Ռեգնում»-ից, հաշվի առնելով Գրդզելյանի՝ նախկինում դատված չլինելը եւ նրա խնամքի տակ անչափահաս երեխաներ լինելը՝ դատախազը միջնորդել է ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով Գրդզելյանին մեղավոր ճանաչել եւ բռնագրավել 150.000 դրամ տուգանք:
Քրգործում ներառված մյուս քաղաքացու՝ դատախազ Մեսրոպ Մանրիկյանի որդու՝ Ալբերտ Մանիկյանի դեմ մեղադրողը եւս նմանատիպ մեղադրանք է առաջադրել՝ պահանջելով բռնագանձել 100.000 դրամ:
Նիստի ընթացքում երկու կողմերը միմյանց մեղադրել են զրպարտության մեջ՝ սեփական ցուցմունքը որակելով ճշմարիտ, հակառակ կողմինը՝ սուտ:

ԺԱՌԱՆԳԵՑ
Երեկ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշեց, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի վայր դրած մանդատը բաժին կհասնի ցուցակով հաջորդ թեկնածուին՝ Թեւան Պողոսյանին:




Լրահոս