ԽԱԲԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միջեւ լարվածությունը գնալով նոր ընթացք է ստանում: «Ժառանգություն»-ը սկսել է անուղղակիորեն, սակայն բաց տեքստով ԱԴԿ ղեկավար Խաչիկ Քոքոբելյանին մեղադրել իրենց «քցելու մեջ»: Երեկ՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հաստատեց Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերը, որ, իրոք, պատգամավորական մանդատները վայր դնելու մասին պայմանավորվածություն է եղել Քոքոբելյանի եւ Հովհաննիսյանի միջեւ: «Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Քոքոբելյանի եւ Հովհաննիսյանի միջեւ, ուստի ճիշտ կլինի, եթե նրանք խոսեն այդ մասին»,-ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն, երբ Խաչատուր Քոքոբելյանը վերադառնա Հայաստան եւ անձամբ պարզաբանի:




Լրահոս