«Ճանապարհներին չափիչ սարքերի տեղադրման հարցը պետք է լայնորեն մեկ անգամ եւս լուսաբանվի, քանի որ մամուլում այդ հարցի վերաբերյալ դժգոհություններ կան»:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նորից որոշել է ինքնադրսեւորվել: Նա կառավարության նիստի ժամանակ կրկին «զարհուրել» է, որ ճանապարհներին չափիչ սարքերը վատն են, ու մամուլում դժգոհություններ կան: Ա՛յ, ա՛յ, ա՛յ: Իսկ որտե՞ղ էր նույն վարչապետը, երբ մամուլը տարաբնույթ հանցագործությունների մասին էր բացահայտում, ինչո՞ւ այդ ժամանակ չէր «զարհուրում»: Իհարկե, այն ժամանակ պետք չէր, քանի որ դեռ Սերժ Սարգսյանը չէր «զարհուրել»: Ափսոս միայն, որ վարչապետի գովազդը չստացվեց. ոստիկանությունն առանց վարչապետի հանձնարարության արդեն սկսել է զբաղվել խնդրով: