«Եթե Քոչարյանի փոխարեն փորձի առաջադրվել Ծառուկյանը, չեմ կարծում, որ կարող է Սերժ Սարգսյանին հաղթել: Իսկ եթե Ծառուկյանի փոխարեն մեկ ուրիշն առաջադրվի, չեմ կարծում, որ ժողովուրդը նրա հետեւից գնա»:
Իհարկե, դժվար է «հին մարդկանց» խոսքերը հասկանալ: Տվյալ դեպքում Սադոյանը հիշեցնում է Գալուստ Գրիգորիչին: Ու այդպես էլ պարզ չէ՝ Սերժ Սարգսյանին հաղթող թեկնածու կա, թե ոչ: Նա մե՛կ ասում է, որ Քոչարյանը չի կարող հաղթել իր սիրելի Ազատիչին, մե՛կ էլ՝ Ծառուկյանին ժողովուրդը սիրում է: Հիմա, ի վերջո, ո՞վ է ամենաարժանի թեկնածուն: ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի (Ալրաղացի Լյովիկ) նախկին օգնականն ամեն ինչ իրար է խառնել: Տարբեր տարիներին ստացած աշխատավարձերը փոխել են Սադոյանի երբեմնի կայուն քաղաքական հայացքները: