Հանրապետության տարածքում տեղումներ են սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 11-ին առավելապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, 12-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ հոկտեմբերի 13-15-ի սպասվում է առանց տեղումների եղանակ:  Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 4-9 մ/վրկ: Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-ին և 13-ի գիշերն աստիճանաբար կնվազի 2-4, 13-ի ցերեկը արևելյան շրջաններում ևս 4-5 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 11-ին՝ առավելապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ: Հոկտեմբերի 13-ին ցերեկը 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:




Լրահոս