Հովիկ Աբրահամյանն անպատասխան է թողել Մամուլի ազգային ակումբի նամակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ 2014 հոկտեմբերի 15-ին «Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ը գումար բռնագանձելու պահանջով դիմել է Կենտրոն Եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ Մամուլի ազգային ակումբի: «Ժողովուրդ»-ը փորձեց Մամուլի ազգային ակումբի տնօրեն Նարինե Մկրտչյանից պարզել, թե ինչ գումարի մասին է խոսքը:

Ըստ Նարինե Մկրտչյանի` ակումբին դատի են տվել 240 հազար դրամի համար: «Ազգային ակումբը չունի որեւէ ֆինանսական աջակից, վաղուց չունենք նաեւ գովազդային վահանակ: Ճիշտ է՝ Կառավարությունը մեզ անհատույց օգտագործման է հանձնել տարածքը, բայց սպասարկման վարձավճարները բարձրացել են, հիմնականում ես եմ վճարում իմ դասախոսական աշխատավարձից:

Պարտքերը եւ տույժերը կուտակվում են: Պետգույքի կառավարման վարչությունը, պիտի անկեղծ ասեմ, միշտ էլ ընդառաջել է մեզ, ըմբռնումով մոտեցել, բայց հետո որոշեցին դատի տալ: Անցյալ տարի դեկտեմբերին ես նամակով դիմեցի վարչապետ Հովիկ Աբրահամյանին` բացատրելով իրավիճակը եւ խնդրելով ներել մեր պարտքերը կամ էլ ֆինանսապես աջակցել: Նամակս դեռ անպատասխան է»,- պարզաբանեց Մկրտչյանը:




Լրահոս