Ժողովուրդ. Դատավորի որդին բոլորին խաբում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սերժ Սարգսյանն ամեն կերպ փորձում է, ձեռքը սեղանին խփելով Հայաստանում արդարության մթնոլորտ ստեղծել, սակայն ոչ մի կերպ չի ստացվում:
Մեր երկրի արդարադատությունն այնպիսի մարդիկ են իրականացնում, որ դժվար է նրանցից օբյեկտիվություն ակնկալել: “Ժողովուրդ”-ին դիմած ՀՀ քաղաքացի Հրեղեն Խաչատրյանը պատմել է, որ ինքը նոտարով հաստատված կարգով գնել է Վարդանանց 5 ա հասցեի 23 տունը, սակայն շուրջ երկու տարի է՝ վաճառողները չեն ազատում բնակարանը և ոչ էլ վերադարձնում են տրված գումարը: Նրա խոսքով` բնակարանի սեփականատեր Վահան Նադարյանը՝ “Բոքսի հայաթի” Նադալը, տան առքուվաճառքից ստացված գումարը տվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Տիգրան Պետրոսյանի որդուն՝ Շահենին, որն էլ “բոլորին խաբելով ման է գալիս, փող չունի”: Դատավոր հայրիկը նրան սնանկ է ճանաչել: Սակայն ուշագրավն այն է, որ դատավորի որդու նկատմամբ խիստ հոգատարություն է դրսևորում նաև Կենտրոն վարչական շրջանի դատախազ Խաչիկյանը:




Լրահոս