Վարդան Ղուկասյանի պաշտոնանկությունից հետո նման “անկումներ” են սպասվում նաև նրա ընտանիքի անդամներին: Գյումրիում լուրեր են շրջանառվում, թե առաջիկայում ազատման դիմում կգրի նաև նրա դուստրըև Մանյա Ղուկասյանը, ով Նիկողայոս Տիգրանյանի անվան արվեստի դպրոցի տնօրենն է:
Մանյան այս պաշտոնին նշանակվել է 5 տարի առաջ, երբ 22 տարեկան էր ու նոր էր ավարտել Մանկավարժական համալսարանը: Այս նշանակումը մեծ աղմուկ բարձրացրեց Գյումրիում դստերև երաժշտական կրթություն չունենալու պատճառով: Բայց դե, Ղուկասյանների ահից աղմուկը շուտ էլ մարեց: Մանյա Ղուկասյանի պաշտոնանկության հետ կապված լուրերը “Հրապարակը” փորձել է ճշտել Վարդան Ղուկասյանի մամլո խոսնակից, որը նախ նշել է, թե այլևս չի աշխատում քաղաքապետարանում, ապա հավելել, որ նման տեղեկություն չունի: Այնպիսի տպավորություն է, թե այս կինը միայն հերքման մասով է աշխատում. նախօրեին մեր գրած լուրը հերքելիս, պարզվում էև դեռ լավ էլ աշխատում էր և “Հրապարակի” հասցեին ափեղ-ցփեղ արտահայտվելու առիթը բաց չէր թողել։