Հրապարակ. Առինջի իր այգում տետատետ հանդիպում են ունեցել Վարդան Օսկանյանն ու Գագիկ Ծառուկյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Առինջի իր այգում տետատետ հանդիպում են ունեցել Վարդան Օսկանյանն ու Բելառուսից վերադարձած Գագիկ Ծառուկյանը: Ընթացել է բավականին ծանր խոսակցություն: Օսկանյանը, առանց ենթատեքստերի, ԲՀԿ առաջնորդին ասել է, որ վիրավորված է ԲՀԿ պատգամավորներից, որոնք իրենց պասիվ պահեցին Աժ-ում` դատախազի միջնորդության ժամանակ, երբ պետք էր ուժեղ հակահարված տալ, ինչը չեղավ: Եվ շեշտել է, որ ԲՀԿ պատգամավորների մի մասն իշխանական սեղանին կից են, մյուս մասը` իշխանական սեղանի տակ, ինչն անթույլատրելի է: “Ես հասկացա, որ իմ հույսը ես պետք է իմ վրա դնեմ, ուրիշ ոչ մեկի”,-եզրափակել է Օսկանյանը, ով, ըստ ԲՀԿ աղբյուրների, ոչ միայն իր, այլև իր հետևում կանգնած, Ծառուկյանին ղեկավարելու լծակները գրեթե կորցրած Քոչարյանի մեսիջն էր փոխանցում ԲՀԿ առաջնորդին:




Լրահոս