ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները հոկտեմբերի 10-ին, ժամը 19.40-ին, Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 49-ամյա Նորիկ Վ.-ին, որի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է “Սամսունգ” տեսակի բջջային հեռախոս:
Նորիկ Վ.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը Մաշտոցի պողոտայում թիվ 259 երթուղային ավտոբուսի սրահում հիշյալ հեռախոսը գողացել է մի անծանոթ աղջկանից: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է տուժողի անձը և նրանից ընդունվել հաղորդում: Կատարվում է քննություն: